Գերմանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից. մահացել է 4 քաղաքացի, վիրավորվել 30-ը

Գերմանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից. մահացել է 4 քաղաքացի, վիրավորվել 30-ը

Գերմանիայի հարավում գտնվող հանգստավայրի մոտ գնացքը դուրս է եկել ռելսերից, զոհվել է 4 մարդ, վիրավորվել 30-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ոստիկանության փոխանցած տվյալներին:

Ոստիկանության խոսնակը հայտնել է, որ տուժածներից 15-ը հիվանդանոցային բուժում են ստանում: Պատահարի պահին գնացքում եղել է 60 մարդ:

Դատախազությունն ու ոստիկանությունը հետաքննություն են սկսել՝ պարզելու վթարի պատճառները:

Մահացածների ինքնության մասին տեղեկություն չի հաղորդվում: Չի նշվում նաև, թե արդյոք վարորդը զոհերի թվում է։ Գնացքում եղել են նաև բազմաթիվ աշակերտներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում