Լոնդոնյան դերբիում Տոտենհեմն ուժեղ գտնվեց Արսենալից

Լոնդոնյան դերբիում Տոտենհեմն ուժեղ գտնվեց Արսենալից

ԱՊԼ 35-րդ տուրում «Տոտենհեմը» ընդունել էր «Արսենալին» ու խաղավարտին հաղթանակ կորզեց։ Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով։

Խաղի հաշիվը նախ 16-րդ րոպեին հյուրերի կազմում բացեց Ալեքսանդր Լակազետը, ապա 3 րոպե անց Սոն Հին-Մինը հավասարեցրեց այն։ Միայն 81-րդ րոպեին Թոբի Ալդերվերելդին հաջողվեց հաղթանակ պարգևել տանտերերին։

«Արսենալը» 50 միավորով 9-րդ տեղում է, «Տոտենհեմը» 52 միավորով՝ 8-րդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում