Այս սարքը լայն կիրառվել է Իտալիայում covid 19-ի բուժման համար
Այս օրերին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում հայ գործընկերներին մասնագիտական աջակցություն ցուցաբերող իտալացի բժիշկները նաև թոքերի օդափոխության սարք են նվիրել Վերակենդանացման բաժանմունքին:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հայտնում են, որ այս սարքը լայն կիրառվել է Իտալիայում covid 19-ի բուժման համար: Ինչպես հավաստիացնում է այս պահին դրանով շնչող հիվանդը` բավական հարմար է նստելու և ջուր խմելու համար: Մյուս սարքերը չունեն նման առավելություն:
Կարծիքներ