ԵՄ-ն այսօր պաշտպանում Է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ամենաարմատական քաղաքական ուղեգիծը. Զարիֆ

ԵՄ-ն այսօր պաշտպանում Է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ամենաարմատական քաղաքական ուղեգիծը. Զարիֆ

 Եվրամիության քաղաքականությունն այսօր փաստորեն նշանակում Է Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի ամենաարմատական ուղեգծի պաշտպանություն: Ապրիլի 13-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը մամուլի ասուլիսում, որը հրավիրվել Էր ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորովի հետ կայացած բանակցություններից հետո:

«Եվրոպան ոչ միայն պաշտպանում Է ԱՄՆ-ի դիրքորոշումն, այլեւ փաստորեն պաշտպանում Է ամենաարմատական հոսանքն ամերիկյան քաղաքականության մեջ»,- ասել Է նա: Դիվանագետի խոսքով՝ «Եվրամիությունը չդատապարտեց Իրանի ժողովրդին պարենի եւ դեղորայքի մատակարարումների խոչընդոտման՝ ԱՄՆ-ի գործողությունները, ինչպես նաեւ դիվերսիան Նաթանզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում