Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է. Խանումյան
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքում գրում է.
Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է։
Արայիկ Հարությունյանի, Կամո Վարդանյանի, Կարեն Սարգսյանի, Գուրգեն Ներսիսյանի նման կառավարիչներով ցանկացած մարմնի վերջը փլուզումն ու վախճանն է։ Սրան գումարվում է նաև սահմանափակ մտածելակերպով, Սաբիր քուչի սահմաններից այն կողմ աշխարհը չտեսնող Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ազգային ժողովի Ազատ Հայրենիք֊ՔՄԴ, Դաշնակցություն, Արդարություն, Ժողովրդավարություն խմբակցությունների պատգամավորների ակտիվ մասնակցությունը, և ազգային ողբերգությունը պատրաստ է։ Ես սա ասում եմ մեծ ցավով, քանզի տեսել եմ բազմաթիվ հնարավորություններ, որոնք թույլ կտային ունենալ ուժեղ բանակ, կառուցել կենսունակ պետություն, վարել ճկուն արտաքին քաղաքականություն, բայց ընտրությունը արվել է ոչինչ չանելու օգտին։ Տգիտությունը, կարողություններ չունենալը ի վերջո բերեցին մեծ դավաճանության, որը մարմնավորեցին Սամվել Շահրամանյան անվան մեջ։
Կարծիքներ