ՍԱՏՄ-ն վերացրել է Մասիս քաղաքում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է «Վարդիշո» (Արարատի մարզ, ք. Մասիս) ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը:
Տեսչական մարմնից հայտնում են, որ տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում արտադրությունում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմեր խախտումները սահմանված ժամկետում վերացվել են:
Կարծիքներ