Բունդեսթագի պատգամավորը նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում է համարում Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայումը Լաչինի միջանցքում
Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոտը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը 2020 թվականի հրադադարի հայտարարության խախտում է։
«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհին անցակետի տեղադրումը 2020 թվականի հրադադարի համաձայնության խախտում է։ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պետք է ավելին անեն տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ռոտը։
Կարծիքներ