Մեքսիկայի սահմանամերձ քաղաքում բանտի վրա հարձակման հետևանքով զոհվել է 19 մարդ
Մեքսիկայի սահմանամերձ Խուարես քաղաքի բանտի վրա հարձակման հետևանքով զոհվել է 19 մարդ, շուրջ երկու տասնյակ բանտարկյալներ փախել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Զրահամեքենաներով զինված խումբը գրեթե միաժամանակ հարձակումներ է իրականացրել բանտի և քաղաքային ոստիկանության բաժանմունքի վրա:
Իշխանությունները հայտնել են, որ հարձակումը համընկել է ամանորյա այցելությունների նախապատրաստման հետ: Սկզբում հայտնի էր դարձել 14 զոհի մասին, սակայն պաշտպանության նախարարը հայտնել է 19 զոհի մասին, որոնց թվում են 10 բանտապահ, 7 բանտարկյալ և 2 հարձակվող:
Կարծիքներ