Բայդենն ընդունել է Բենեթի հրավերն ու կայցելի Իսրայել

Բայդենն ընդունել է Բենեթի հրավերն ու կայցելի Իսրայել

Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հրավերը՝ այցելելու հրեական պետություն, սակայն այցի ստույգ ժամկետը դեռևս հայտնի չէ։

«Նախագահն արդյունավետ զրույց ունեցավ Իսրայելի վարչապետ Բենեթի հետ ընդամենը մի քանի օր առաջ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հիշեց8el 1 Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին` շարունակելով.

«Վարչապետ Բենեթը հրավիրել է նրան այցելել Իսրայել, և նա ընդունել է հրավերը»:

Փսակին նաև նշել է, որ զրույցի ընթացքում Բայդենն ու Բենեթը «քննարկել են մի շարք գլոբալ ու տարածաշրջանային խնդիրներ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում