Բելգորոդի մարզում զինամթերքի պահեստ է այրվել

Բելգորոդի մարզում զինամթերքի պահեստ է այրվել

Բելգորոդի մարզի Ստարայա Նելիդովկա գյուղի մոտ հրդեհ է բռնկվել զինամթերքի պահեստում։ Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 27-ին, մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ում գրել է.

«Ես հենց նոր կապ հաստատեցի Գոլովինսկի գյուղական բնակավայրի ղեկավար Դենիս Զոլոտուխինի հետ… Բնակելի շենքերի, տների ավերածություններ չկան, խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան»,- ասել է Գլադկովը։

Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 6-ին նա հայտնել է, որ «Ստարայա Նելիդովկա գյուղի տարածքում հրդեհը վերացվել է»։

Մինչ այս Գլադկովը հայտնել էր, որ մոտավորապես ժամը 03.35-ին արթնացել է «պայթյուն հիշեցնող բարձր ձայնից»։

«Այս հաղորդագրությունը գրելիս ևս երեք պայթյուն է եղել»,- հավելել է նահանգապետը։

Ավելի վաղ՝ ապրիլի 26-ին, Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր Գրեյվորոն քաղաքային շրջանի Գոլովչինո գյուղի գնդակոծության մասին։ Արդյունքում վնասվել են մի քանի ոչ բնակելի շինություններ և 4 տուն։ Նա նշել է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։

Բացի այդ, Գլադկովը հայտնել է Ուկրաինային սահմանակից Ժուրավլևկայում և Նեխոտեևկայում վնասների մասին:

«Ժուրավլյովկայի երեկվա գնդակոծությունից հետո տուժել է 14 տնտեսություն, ինչ-որ տեղ ցանկապատեր են վնասվել, մի տեղ վնասվել են պատուհանները, մի տեղ` տանիքը։ Մենք հարցումներ և չափումներ ենք անում»,- գրել է Գլադկովը Telegram-ում։

Նահանգապետը նշել է, որ բնակիչները հրաժարվում են լքել սահմանամերձ բնակավայրերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում