Գեղարքունիքի ճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Կարծիքներ