Վթար Սարալանջի պողոտայում․ տուժածներից 2-ի վիճակը ծանր է
Փետրվարի 13-ին, ժամը 00։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սարալանջի պողոտայում բախվել են «Mercedes S500» և «Opel Astra G» (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։
Փրկարարներն «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորներ Մ․ Ք․-ին (ծնված 1995 թ․), Ա․ Մ․-ին (ծնված 2003 թ․) և Դ․ Ա․-ին (ծնված 2005 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետև Ա․Մ․-ն և Դ․Ա․-ն տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Բժիշկները տուժածներից երկուսի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս երկուսինը՝ բավարար։
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Կարծիքներ