Պուտինը հայտարարել է, թե Ղրիմը Ռուսաստանի անբաժանելի մասն է
Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի անբաժանելի մասն են, ասել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի խոսքերը մեջբերված են Կրեմլի կայքում։
«Սևաստոպոլի և Ղրիմի բնակիչների համար իսկապես ճակատագրական հանգրվան էր 2014 թվականի մարտի 16-ը, երբ նրանք կատարեցին ամուր, միանշանակ ընտրություն՝ ընդմիշտ լինել Ռուսաստանի հետ: Այսօր Ղրիմը և Սևաստոպոլը նրա անբաժան մասն են»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ այդ շրջանները հսկայական ներդրում ունեն Ռուսաստանի Դաշնության միասնության և անվտանգության ամրապնդման գործում։
Նախագահը նաև նշել է, որ Ղրիմի պատմությունն անբաժանելի է Ռուսաստանի պատմությունից։
Կարծիքներ