Ուկրաինայի կառավարությունը հրաժարվել է քննարկել մշակույթի նախարարին պաշտոնանկ անելու խնդրագիրը
Ուկրաինայի կառավարությունը չի քննարկի Ալեքսանդր Տկաչենկոյին մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարի պաշտոնից ազատելու նախաձեռնությամբ խնդրագիրը։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Public» հրատարակությունը՝ հղում անելով նախարարների կաբինետի պատասխանին հանրագրի հեղինակին։
«Տեղեկացնում ենք ձեզ, որ Ալեքսանդր Վլադիսլավովիչ Տկաչենկոյին Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարի պաշտոնից ազատելու վերաբերյալ Ձեր կողմից ներկայացված էլեկտրոնային միջնորդությունը որոշակի ժամկետում չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ՝ ի պաշտպանություն դրա»,- ասված է հրապարակման մեջ։
Բացի այդ, կառավարությունը նշել է, որ միջնորդությունը չի համապատասխանում գրավոր կամ բանավոր դիմումի պահանջներին։ Հեղինակին խնդրել են պատշաճ կերպով կատարված բողոքարկում ուղարկել պետական մարմնին կամ համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնյային:
Կարծիքներ