Ռոզա Լինի SNAP-ը 2-րդ ամենալսված եվրատեսիլյան երգն է Spotify-ում

Ռոզա Լինի SNAP-ը 2-րդ ամենալսված եվրատեսիլյան երգն է Spotify-ում

«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի «Snap» երգը դարձել է «Եվրատեսիլ»-ի պատմության ամենաշատ լսված 2-րդ երգը Spotify-ում, ասված է  «Եվրատեսիլ»երգի մրցույթի ինստագրամի էջում:

«Snap»-ն առաջ է անցել «Zitti e buoni»-ից՝ դառնալով Spotify-ում բոլոր ժամանակների 2-րդ ամենաշատ հեռարձակվող Եվրատեսիլյան երգը՝ «Arcade»-ից հետո:

«Հայաստանի ներկայացուիցչ Ռոզ Լինը նոր ռեկորդ է սահմանել: Նրա «Snap» երգը այժմ երկրորդ ամենաշատ լսված եվրատեսիլյան երգն է Spotify-ում»,-ասված է գրառման մեջ։

Ռոզան Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում: Նա լինելու է դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հատուկ հյուրը: Ռոզան կկատարի SNAP երգը ինտերվալային գործողություններից մեկի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում