Գուտերեշ. ՄԱԿ-ի զբոսաշրջային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության կասեցումը աղետալի նախադեպ կլինի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ Ռուսաստանի անդամակցության հնարավոր կասեցումը ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը (UNWTO) կարող է վնասակար նախադեպ հանդիսանալ բազմակողմ համակարգի գործունեության համար։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը ոչ մի դեր կամ իրավասություն չունի ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ կապված, որը ՄԱԿ-ի համակարգի մասնագիտացված գործակալություն է»,- ասել է Դյուժարիկը։
«Սակայն, նրա [գլխավոր քարտուղարի] կարծիքով, դա կարող է վնասակար նախադեպ ստեղծել բազմակողմ համակարգի գործունեության համար»,- ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան։
Ինչպես մարտի 8-ին հայտնել է UNWTO-ն, կազմակերպության գործադիր խորհուրդը որոշել է արտահերթ Գլխավոր ասամբլեա անցկացնել՝ լուծելու դրանում Ռուսաստանի անդամակցության հնարավոր կասեցման հարցը։
Կարծիքներ