ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 29-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.25 դրամով և կազմել 394.46 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.93 դրամով և կազմել 425.62 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.27 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.91 դրամով և կազմել 497.65 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 146.08 դրամով և կազմել 27808.22 դրամ: Արծաթի գինը նվազել է 4.13 դրամով և կազմել 310.90 դրամ:
Կարծիքներ