ԵՀ-ն նվազեցրել է 2020 թվականին եվրոգոտու տնտեսության անկման կանխատեսումը
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2020 թվականին եվրոգոտու տնտեսության ակման գնահատումը կրճատել Է մինչեւ համախառն ներքին արդյունիքի (ՀՆԱ) 6,8 տոկոսը՝ աշնանային կանխատեսման 7,8 տոկոսից, սակայն 2021 թվականին աճի հեռանկարաները նվազեցված են ՀՆԱ-ի մինչեւ 3,8 տոկոսը՝ աշնանն սպասված 4,2 տոկոսի համեմատությամբ:
Այդ մասին ասված Է Եվրահանձնաժողովի՝ փետրվարի 11-ին ներկայացված ձմեռային տնտեսական կանխատեսման մեջ:
ԵՀ-ն համանման դիամիկա Է կանխատեսում նաեւ ամբողջությամբ վերցված Եվրամիության բոլոր 27 երկրի տնտեսությունների համար: Եվրամիության միագումար ՀՆԱ-ի անկումը 2020 թվականին կկազմի 6,3 տոկոս (աշնանն սպասում Էին 7,4 տոկոս), 2021 թվականին վերականգնումը՝ 3,7 տոկոս (4,1 տոկոս աշնանային կանխատեսման մեջ):
2022 թվականին ԵՀ-ն եվրոգոտու տնտեսությունների աճի տեմպերի պահպանման հույս ունի ՀՆԱ-ի 3,8 տոկոսի մակարդակում եւ աճի որոշ բարձրացման հուս՝ Եվրամիությունում՝ մինչեւ 3,9 տոկոս:
ԵՀ-ն առանց փոփոխությունների Է թողել 2020 թվականին եվրոգոտում գնաճի գնահատումը (0,3 տոկոս) եւ 2021 թվականին գնաճային սպասումները բարձրացրել Է մինչեւ 1,4 տոկոս՝ աշնանային կանխատեսման 1,1 տոկոսի համեմատությամբ: 2022 թվականի համար կանխատեսումը մնացել Է անփոփոխ՝ 1,1 տոկոսի մակարդակում: Եվրամիության 27 երկրներում 2020 թվականի համար գնահատումը նույնպես չի փոխվել՝ 0,7 տոկոս: Փոքր-ինչ բարձրացված Է 2021 թվականի կանխատեսումը՝ 1,5 տոկոս՝ աշնան 1,3 տոկոսի դիմաց, 2022 թվականի համար՝ առանց փոփոխությունների՝ 1,5 տոկոսի մակարդակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ