Վարչապետն առցանց ասուլիս կտա. հայտնի են օրն ու ժամը

Վարչապետն առցանց ասուլիս կտա. հայտնի են օրն ու ժամը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ վաղը կպատասխանի ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին:

«Սիրելի հայրենակիցներ, լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ, վաղը՝ հունիսի 27-ին՝ ժամը 20:00-ին, ֆեյսբուքյան իմ էջի եթերում կպատասխանեմ ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին:

ԶԼՄ-ները եւ հ/կ-ները մինչեւ հունիսի 27-ը՝ ժամը 12:00-ն, կարող են իրենց հարցն ուղարկել [email protected] էլ. փոստին: Հարցուպատասխանը կտեւի մոտ 2 ժամ»,- նշված է ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնական էջի հրապարակման մեջ:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում