Այսօրվանից սկսած մինչև դեկտեմբերի 5-ը Գորիսում ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն
Գորիսի ջրամատակարարման ցանցի բարելավման աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 5-ը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Դավիթ Բեկի, Տիգրան Մեծի, Մ.Սարյան, Սյունիքի, Անկախության, Մաշտոցի, Յու. Բախշյան, Ա. Բակունցի փողոցներում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:
Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարծիքներ