Օմիկրոնը կարող է թոքաբորբ առաջացնել քովիդի մյուս շտամներից ավելի արագ․ ռուս գիտնական

Օմիկրոնը կարող է թոքաբորբ առաջացնել քովիդի մյուս շտամներից ավելի արագ․ ռուս գիտնական

Կորոնավիրուսային Օմիկրոն շտամը կարող է թոքաբորբ առաջացնել երկու-երեք անգամ ավելի արագ, քան քովիդի՝ նախկինում հայտնի տարբերակները: Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է կենսաբանական գիտությունների դոկտոր, վիրուսաբան, «Վեկտոր» կենտրոնի Եկատերինբուրգի գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Սեմյոնովը։

Նրա խոսքով, Օմիկրոն շտամի առաջացման հետ կապված նախնական իրարանցումը և բուռն արձագանքը պայմանավորված են նրանով, որ վիրուսի այն հատվածում, որը պատասխանատու է ընկալիչին կցվելու և մարդու բջիջներ ներթափանցելու համար, կան բազմաթիվ փոխոխություններ: Բժշկությունը դեռ ամեն ինչ չգիտի նրա մասին։

Օմիկրոն շտամի հետ կապված վատն այն է, որ այս մուտացիան, ինչպես Դելտան, առավել ունակ են փոխազդելու ստորին շնչուղիների հետ: Ուստի՝ Օմիկրոնն ավելի արագ է իջնում ​​թոքեր՝ առաջացնելով թոքաբորբ, ինչը շատ մտահոգիչ է։

Ըստ Սեմյոնովի՝ կորոնավիրուսի նախկին տարբերակների դեպքում, վարակվելու պահից մինչև թոքաբորբի զարգանալը տևել է 10-11 օր, իսկ այժմ այդ ժամանակահատվածը կրճատվել է մինչև 3-5 օր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում