Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Զորան Զաևին՝ Անկախության օրվա առիթով:
«Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով բարեկեցություն և առաջընթաց։
Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ձեզ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ այդ պատասխանատու պաշտոնում։
Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ համագործակցության զարգացումը երկկողմ և բազմակողմ մակարդակներում։ Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկրների միջև միջպետական հարաբերությունները նոր որակ կստանան, և համատեղ ջանքերով կկարողանանք ակտիվացնել համագործակցությունը բոլոր բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների», – ասված է վարչապետի ուղերձում:
Կարծիքներ