«Արարատի» ֆուտբոլիստները կօգնեն «Շիրակին» Եվրոպա լիգայի խաղում
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբն այսօր անակնկալ հայտարարություն է արել ֆեյսբուքի իր էջում:
«Հաշվի առնելով հայկական ֆուտբոլը եվրոպական ասպարեզում պատշաճ կերպով ներկայացնելու անհրաժեշտության հանգամանքը` «Արարատ» և «Շիրակ» ակումբները համաձայնության են եկել, որ «Արարատի» ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանը, Էդգար Մալաքյանը, Դավիթ Մանոյանը, Ժիրայր Մարգարյանը, Մարկո Պրլևիչը, Ուրոշ Նենադովիչը, Վսևոլոդ Երմակովը և Կարեն Մուրադյանն օգնեն «Շիրակին» Եվրոպա լիգայի խաղարկությունում: Նրանք վարձակալական հիմունքներով կարճ ժամկետով կտեղափոխվեն «Շիրակ» և կհայտավորվեն Եվրոպա լիգայի համար, ապա՝ կվերադառնան «Արարատ»:
Հավելենք, որ ըստ խաղացանկի, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հաջորդ հանդիպումն «Արարատն» անցկացնելու է սեպտեմբերի 11-ին, և այս կարճատև տեղափոխությունը որևէ կերպ չի անդրադառնա առաջնության խաղերի վրա», - ասված է հայտարարության մեջ։
Հարկ է նշել, որ սա աննախադեպ դեպք է եվրոպական գավաթների խաղարկության պատմության մեջ: Արդյոք այն արդյունք կտա, պարզ կդառնա օգոստոսի 27-ին Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում կայանալիք «Ստյաուա» - «Շիրակ» հանդիպումից հետո:
Կարծիքներ