Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Մարտի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 45 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Ստացիոնար բուժում է ստանում 12 բուժառու: Մահվան դեպք չի գրանցվել:
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10409 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3076 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 41 դեպք է արձանագրվել:
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրերին՝ ժամը 10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ