Ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը. հայտնի են չեմպիոնները

Ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը. հայտնի են չեմպիոնները

Փետրվարի 1-ից 6-ը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում կայացել է ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Տղամարդկանց մրցումներին մոտ 130 ծանրորդ է մասնակցել: Նրանք 5 օր շարունակ 10 քաշային կարգերում պայքարել են Հայաստանի չեմպիոնի կոչման համար:

Առավել հետաքրքիր է ստացվել գերծանր քաշային ծանրորդների պայքարը: Նրանք մրցահարթակ են դուրս եկել փետրվարի 6-ին: Համառ պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրր, 22-ամյա Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 442 կգ արդյունքով:

Այս քաշային կարգում արծաթե մեդալը նվաճել է Գոռ Մինասյանը՝435 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սիմոն Մարտիրոսյանը (430 կգ):

Երկրի չեմպիոնի կոչմանն արժանացել են նաև Մացիկ Հակոբյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (92 կգ) , Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և Սամվել Գասպարյանը (109 կգ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում