Օսլոյում կայացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Օսլոյում կայացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռեյս-Անդերսենը ոսկե մեդալ և դիպլոմ է հանձնել բելառուս իրավաբան և ակտիվիստ Ալես Բելյացկուին՝ ի դեմս նրա կնոջ՝ Նատալյա Պինչուկի, ինչպես նաև ռուսական «Мемориал» կենտրոնի ներկայացուցիչներին, քաղաքացիական ազատությունների ուկրաինական կենտրոն Յան Ռաչինսկուն և Ալեքսանդրա Մատվիյչուկին։
Դափնեկիրները մրցանակի են արժանացել «իրենց երկրներում քաղաքացիական հասարակությունը ներկայացնելու համար»։
Քիմիկոս Ալֆրեդ Նոբելի վերջին կտակի համաձայն՝ Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը, ի տարբերություն նրա անունը կրող այլ մրցանակների, շնորհվում է ոչ թե Ստոկհոլմում, այլ Օսլոյում։ Իր կտակում այս մասին պնդել է՝ գիտնականը, նշելով նաև, որ մրցանակը շնորհելու մասին որոշումները պետք է կայացնի Նորվեգիայի խորհրդարանի կողմից նշանակված հինգ հոգուց բաղկացած հանձնաժողովը։
Այն ավանդաբար ներառում է վաստակավոր քաղաքական գործիչներ և երկրի կուսակցությունների նախկին ղեկավարներ։
Կարծիքներ