Քաղաքապետարանը նշել է այն վայրերը, որտեղ կարելի է շրջիկ առևտրով զբաղվել

Քաղաքապետարանը նշել է այն վայրերը, որտեղ կարելի է շրջիկ առևտրով զբաղվել

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
«Երևանի քաղաքապետարանը շարունակում է տարհանել ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։

Հիշեցնենք, որ շրջիկ առևտրի համար Երևան քաղաքի ավագանին հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է գրանցվել arevtur.yerevan.am կայքում։

Կայքում հասանելի է շրջիկ առևտրի մասին ամբողջ տեղեկատվությունը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում