Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր է դարձել Վարշավայի միջազգային մրցաշարում

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը հաղթել է Memoriał Władysława Pytlasińskiego միջազգային մրցաշարում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ամոյանը 77 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել և դարձել է մրցաշարի հաղթող:
Հայաստանի ընտրանու անդամներ Ռազմիկ Կուրդյանը, Սլավիկ Գալստյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Թիմային հաշվարկում Հայաստանը 6-րդն է:
Կարծիքներ