Հենդերսոնը՝ 2020-ի մասին․ Ես իրականացրի կյանքիս երազանքը, բայց ամեն ինչ այլ էր այս տարի

Հենդերսոնը՝ 2020-ի մասին․ Ես իրականացրի կյանքիս երազանքը, բայց ամեն ինչ այլ էր այս տարի

«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը ամփոփել է 2020 թվականը։ 

«Անկեղծ ասած, շատ խառը տարի ստացվեց։ Մի կողմից ես իրականացրի իմ կյանքի երազանքը՝ դարձա Անգլիայի չեմպիոն։ Բայց ստեղծված իրավիճակում ամեն ին այլ էր։ Արտաքին աշխարհում շատ վատ բաներ էին կատարվում, մարդիկ տառապում էին COVID-19-ից, ու ես հասկանում էի, որ կան բաներ, որոնք ֆուտբոլից կարևոր են։

Խառը տարի էր, բայց անկեղծ ասած ինձ համար այս տարի շատ էին դրական պահերը։ Ես կարծում եմ, որ մարդիկ շատ բան են սովորել այս ընթացքում, ու հույս ունեմ, որ 2021 թվականը ավելի դրական կլինի ու մենք կկարողանանք վերադառնալ նորմալ կյանքին»,-Հենդերսոնի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։

ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Լիվերպուլը» խաղալու է «Վեսթ Բրոմվիչի» հետ։ Հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 27-ին «Էնֆիլդում» ու սկսվելու է Երևանի ժամանակով 20։30-ին։

«Լիվերպուլը» 31 միավոր ունի ու առաջինն է մրցաշարային աղյուսակում։ «Վեսթ Բրոմվիչը» 7 միավորով 19-րդն է մրցաշարային աղյուսակում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում