Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

 Հայաստանի ազգային հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-րդ տարեդարձի առթիվ մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գերատեսչության ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, նախարար Պապիկյանը և բարձրաստիճան զինվորականները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում