Երևանում պարեկներն ապրիլի 17-ից 24-ը հայտնաբերել են 4694, վեց մարզերում՝ 7667 խախտում
ՀՀ մայրաքաղաքում ապրիլի 17-ից 24-ը իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4694 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 88 մեքենա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 153, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 236 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 76, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 3, չամրակապված վարելու՝ 196, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 356, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 495 իրավախախտումներ։ 171 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 425-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 83-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 86 անձ։
Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 7667 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 200 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 119, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 456 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 72, չամրակապված վարելու՝ 1153, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 160 իրավախախտումներ։ 335 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1469-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 133-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 32 անձ։
Կարծիքներ