Վրաստանի պաշտպանության նախարարը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել նահատակների հիշատակին

Երկօրյա պաշտոնական այցով նոյեմբերի 3-ից Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
«Արմենպրեսի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, նշելով, որ Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պատվիրակությանը ներկայացվել է հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը։
Կարծիքներ