Սլովակիայում հայտնել են, որ ՌԴ-ից նավթի էմբարգոն անհնարին կդարձնի Եվրոպա առաքումը

Սլովակիայում հայտնել են, որ ՌԴ-ից նավթի էմբարգոն անհնարին կդարձնի Եվրոպա առաքումը

ԵՄ-ի կողմից համաձայնեցված մասնակի էմբարգոյի հետևանքով՝ Սլովակիայում միակ նավթաքիմիական գործարանը և Կենտրոնական Եվրոպայում խոշորագույններից մեկը՝ «Սլովնաֆթ»-ը, ութ ամսից  չի կարողանա նավթամթերք մատակարարել տարածաշրջանի առանցքային շուկաներ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է  հունիսի 2-ին գործարանի  տարածած հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության,  գործարանը պետք է նվազեցնի նավթավերամշակումը, ինչը նաև անհնարին կդարձնի նավթամթերքի մատակարարումը ներքին շուկա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում