«Ստոկհոլմ+50». հանդիպել են ՀՀ-ի, Ալժիրի Շրջակա միջավայրի և Բոստվանայի Շրջակա միջավայրի և զբոսաշրջության նախարարները
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության Շրջակա միջավայրի և Բոստվանայի Հանրապետության Շրջակա միջավայրի և զբոսաշրջության նախարարների հետ։
Շվեդիայի Արտաքին գործերի և Կլիմայի ու շրջակա միջավայրի նախարարությունների կողմից «Ստոկհոլմ+50. առողջ մոլորակ բոլորի բարգավաճման համար, մեր պատասխանատվությունը, մեր հնարավորությունը» խորագրով միջազգային միջոցառման շրջանակում կազմակերպված ընդունելության ընթացքում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար Սամիա Մոուալֆիի և Բոստվանայի Հանրապետության Շրջակա միջավայրի և զբոսաշրջության նախարար Ֆիլդա Նանի Քերենգի հետ։
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Քննարկվել են մարդու կողմից բնության վրա ճնշում գործադրելու հետևանքով վերջին ժամանակներում սրված մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի դեպքեր, դրանց լուծմանն ուղղված հնարավոր քայլերը։
Անդրարդարձ է կատարվել որսի և որսորդական տնտեսությունների վարման ընթացակարգերին: Կողմերը իրականացրել են փորձի փոխանակում։
Նախարարի տեղակալը և նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բնապահպանական խնդիրների շրջանակ, մասնավորապես անդրադարձ է կատարվել կլիմայի կայունացմանը և կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականությանը վերաբերող հարցերի։
Նախարարի տեղակալը գործընկերների հետ քննարկել է նաև անապատացման դեմ պայքարին և դեգրադացված հողերի վերականգնմանն առնչվող հարցեր։
«Ստոկհոլմ+50» միջոցառման մասնակիցների համար կազմակերպված ընդունելությանը ներկա են եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մովսես Աբելյանը և բարձրաստիճան պաշտոնյաներ աշխարհի տարբեր երկրներից։
Կարծիքներ