Գեղարքունիքի բուժհիմնարկներում հուլիսին գրանցվել է 121 ծնունդ

Գեղարքունիքի բուժհիմնարկներում հուլիսին գրանցվել է 121 ծնունդ

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի հուլիս ամսին գրանցվել է 121 ծնունդ՝ 64 տղա եւ 57 աղջիկ։

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 71 երեխա լույս աշխարհ է եկել Մարտունու ծննդատանը, 25 երեխա՝ Սեւանի, 13 երեխա՝ Գավառի բժշկական կենտրոններում, 10 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 2 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Նախորդ տարվա հուլիսի համեմատ այս տարի ծնունդները ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նվազել են 20-ով։ Նվազման թվերը բաժին են ընկնում Գավառի եւ Սեւանի բժշկական կենտրոններին, Վարդենիսի հիվանդանոցին եւ Ճամբարակի առողջության կենտրոնին։ Նախորդ տարվա համեմատ 15 ծնունդ պակաս է գրանցվել Գավառի բժշկական կենտրոնում, 11 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում, մեկական ծնունդ՝ Սեւանի ԲԿ-ում եւ ճամբարակի առողջության կենտրոնում։ Իսկ ահա Մարտունու ծննդատանը նախորդ հուլիսի համեմատ ծնունդներն ավելացել են 8-ով։

Խոսրով Խլղաթյան  


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում