Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայությունների տրամադրումը շարունակվում է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով ապաստարանի ծառայություններ տրամադրել ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջը:
Այդ նպատակով 2022 թվականի համար նախարարությունը հատկացրել է շուրջ 12 մլն դրամ։ Ծրագրի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի ներքո գտնվող անձանց` երեխաներին, տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝ անհատույց բնակելի տարածք, սոցիալական աջակցություն, բնաիրային օգնություն, հոգեբանական օգնություն, իրավաբանական օգնություն, բժշկական օգնություն։
Գործող ապաստարաններում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացն իրականացվում է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության միջոցով։
Կարծիքներ