Կիպրոսում կես տարում զբոսաշրջային հոսքը կորոնավիրուսի պատճառով նվազել է 84%-ով
Կիպրոսում զբոսաշրջիկների թիվը հունիսին նվազել է 98,2%-ով՝ 2019 թվականի նույն ամսվա համեմատ, իսկ առաջին կիսամյակում զբոսաշրջային հոսքի նվազումը կազմել է 84,3%: Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վիճակագրական տվյալները հրապարակել է Տպագրության ու տեղեկատվության կառավարական բյուրոն:
2020 թվականի հունիսին կղզի է ժամանել 9 919 զբոսաշրջիկ՝ 2019-ի հունիսի 509 662-ի համեմատ: 2020 թվականի հունվար-հունիսին կղզի է ժամանել 255 675 զբոսաշրջիկ՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի 1 613 023 զբոսաշրջիկի համեմատ:
2020 թվականից Կիպրոսում խիստ միջոցառումներ էին ձեռնարկվել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով՝ ներառյալ զբոսաշրջիկների մուտքի արգելքը, որը գործել է մինչև հունիսի 8-ը:
Մարտին զբոսաշրջիկների թիվը կրճատվել է գրեթե կրկնակի, ապրիլին և մայիսին ընդհանրապես զբոսաշրջիկ չի եղել:
Կարծիքներ