Ֆիորենտինան մոտ է Մոնակոյի հարձակվողին գնելուն
Ֆրանսիական «Մոնակոյի» հարձակվող Ստեֆան Յովետիչը մոտ է «Ֆիորենտինա» տեղափոխվելու, հաղորդում է Calcio Italia-ն:
«Ֆիորենտինան» պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել հարձակվողի համար: Նշվում է, որ Յովետիչը դեմ չէ այս տեղափոխությանը:
Հիշեցնենք, որ 30-ամյա հարձակվողը 2013/14 մրցաշրջանում պաշտպանել է Ֆլորենցիան ներկայացնող ակումբի գույները:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Յովետիչը մասնակցել է 9 հանդիպման ու դարձել ՝ 2 գոլի հեղինակ:
Կարծիքներ