Համավարակը պետք է «էլեկտրական հոսանք» դառնա ավելի բազմակողմանի գործողությունների դրդելու համար․ Մակրոն

Համավարակը պետք է «էլեկտրական հոսանք» դառնա ավելի բազմակողմանի գործողությունների դրդելու համար․ Մակրոն

Կորոնավիրուսի համավարակը պետք է ցնցի երկրներին՝ նրանց ստիպելով միասին աշխատել եւ դիմակայել համաշխարհային կարգին, որտեղ գերակայում են ԱՄՆ-ն ու Չինաստանը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ ամենամյա Գլխավոր վեհաժողովում, փոխանցում է AP-ն։

Նա դատապարտել է վիրուսը հաղթահարելու ՄԱԿ անընդունակությունը։ «Ոչ մի երկիր այս փորձությունից միայնակ դուրս չի գա»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ համավարակը պետք է «էլեկտրական հոսանք» դառնա ավելի բազմակողմանի գործողությունների դրդելու համար։ Հակառակ դեպքում աշխարհը «հավաքականորեն դատապարտված է ԱՄՆ-ի եւ Չինաստանի պա-դե-դե»-ին, որում մնացյալ բոլորը «կդառնան հավաքական անզորության խղճուկ հանդիսատեսի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում