ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տնօրենն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր ծառայության կենտրոնական ապարատի ղեկավարների և ստորաբաժանումների պատասխանատու անձանց հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` տեղեկացրել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:
Քննարկվել են ծառայությանը վերաբերող պլանային միջոցառումների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ծառայողական էթիկայի, ռազմական դրության գործող ռեժիմի ընթացքում ուժեղացված ծառայության, ստորաբաժանումների արագ և օպերատիվ արձագանքմանը վերաբերող հարցերին:
Մ.Արզումանյանն ընդգծել է, որ ծառայությունը պետք է կազմակերպել Ներքին գործերի նախարարության կանոնադրությանն ու նախարարի պահանջներին համապատասխան:
Կարծիքներ