Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներից մեկը հակակոռուպցիոն պայքարի շղթան ամբողջացնելն է. վարչապետ

Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներից մեկը հակակոռուպցիոն պայքարի շղթան ամբողջացնելն է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք»-իիր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման համակարգին:

Վարչապետի խոսքով՝ նպատակներից մեկը հակակոռուպցիոն պայքարի/կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է:

«Բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների հայտարարագրումը հակակոռուպցիոն պայքարի/կոռուպցիայի կանխարգելման կարեւոր բայց ոչ ամբողջական համակարգ է, որովհետեւ կան բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի համատեղ չբնակվող անդամներ, ընկերներ, մոտ եւ հեռավոր ազգականներ, ովքեր կոռուպցիոն ռիսկերի նույնպիսի կրողներ են:

Հաճախ կոռուպցիայի մեջ էական դերակատարում են ունենում մարդիկ, ովքեր որեւէ պաշտոն չեն զբաղեցնում, դե յուրե կամ հետագծելի ոչ մի կապ չունեն որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Նրանք պարզապես ՀՀ շարքային քաղաքացի են, բայց կոռուպցիայի կարեւորագույն դերակատար:

Համընդհանուր հայտարարագրման համակարգը նաեւ, բայց ոչ միայն նրանց համար է:

Դա Հայաստանից կոռուպցիան արմատախիլ անելու, կոռուպցիայի նկատմամբ 0 հանդուրժողականության կառավարության եւ ժողովրդի միջեւ Հեղափոխության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության իրագործում է»,- գրել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում