Համաճարակի երկու տարվա ընթացքում կորոնավիրուսը գործնականում չի թուլացել․ կենսաբան
Համաճարակի երկու տարվա ընթացքում կորոնավիրուսը գործնականում չի թուլացել,- ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ ասել է կենսաբան Անչա Բառանովան:
Նրա խոսքով, երկու-երեք սերունդների ընթացքում մարդիկ ավելի լավ կկարողանան հաղթահարել այս հիվանդությունը, նույնիսկ առանց դեղամիջոցների՝ բնական ընտրության շնորհիվ:
Բացի այդ, չի կարելի բացառել, որ բժշկության մեջ «գերբացահայտումներ» կլինեն, որոնց մասին այժմ անհնար է պատկերացնել,- ասել է Բառանովան։
Կարծիքներ