Լեռնային Ղարաբաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի ժամկետները ճշտվում են. Մարիա Զախարովա

Լեռնային Ղարաբաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի ժամկետները ճշտվում են. Մարիա Զախարովա

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այց Արցախ նախատեսվում է, սակայն ամսաթիվը դեռ հստակեցված չէ՝ այն համաձայնեցվում է կողմերի հետ: 

Հումանիտար կենտրոնը միջազգային դարձնելու վերաբերյալ ՌԴ դիրքորոշման ու հայտարարությունների մասին «Լուրերի» հարցին ի պատասխան Մարիա Զախարովան ասել է. «Այն ամենը, ինչ կապված է ԼՂ և հարակից շրջանների բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հետ, այդ հարցերը գտնվում են մեր ԱԻՆ-ի ուշադրության կենտրոնում՝ ՌԴ մասով: Ռուս մասնագետներն աշխատում են հումանիտար առաքելության շրջանակում՝ անցյալ տարվա նոյեմբերից սկսած: Առաջնահերթ ուղղություններից են՝ բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելը, ականազերծումը, չպայթած առարկաների հայտնաբերումն ու ոչնչացումը, անբարենպաստ եղանակային պայմաններում իրավիճակի վերահսկողությունը և հետևանքների վերացումը: Մեր ԱԻՆ-ը հումանիտար հարցերով կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, այդ թվում՝ հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի մասով»: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում