Ուկրաինայի և Ռումինիայի վարչապետները քննարկել են արտահանման միջանցքների ընդլայնումը

Ուկրաինայի և Ռումինիայի վարչապետները քննարկել են արտահանման միջանցքների ընդլայնումը

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը երեքշաբթի օրը Կիևում հանդիպել է Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկայի հետ։ Կողմերը քննարկել են միջանցքների ընդլայնումը և ռումինական նավահանգիստների օգտագործումը արտահանման համար։

«Մենք բարձրացրել ենք Ռումինիայի տարածքով արդեն ստեղծված արտահանման միջանցքների ընդլայնման և ռումինական ծովային նավահանգիստների լրացուցիչ հնարավորությունների ընդլայնման հարցը»,-  Telegram-ի իր ալիքում գրել է Շմիհալը Չուկայի հետ հանդիպումից հետո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում