Ճապոնիան և ԱՄՆ-ը կարող են «երկու գումարած երկու» բանակցություններ վարել 2022 թվականի հունվարին
Ճապոնիան և Միացյալ Նահանգները կարող են հաջորդ հունվարին Վաշինգտոնում անցկացնել ԱԳ և պաշտպանության նախարարների երկու գումարած երկու հանդիպում։ Այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
Նշվում է, որ ի սկզբանե բանակցությունները նախատեսված էր անցկացնել մինչև 2021 թվականի վերջ, սակայն երկու կողմերի ներքին զբաղվածության պատճառով որոշվել է հանդիպումը տեղափոխել 2022 թվական։ Սպասվում է, որ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն իրավիճակը Թայվանի նեղուցում և իրավիճակը Կորեական թերակղզում։
Միաժամանակ, ըստ գործակալության, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ներկայումս դիտարկում է ԱՄՆ այցի և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման հնարավորությունը։
Կարծիքներ