Աշխարհազորի ստեղծումը որեւէ ձեւով լայնամասշտաբ պատերազմի նշան չէ. Դավիթ Տոնոյան

Աշխարհազորի ստեղծումը որեւէ ձեւով լայնամասշտաբ պատերազմի նշան չէ. Դավիթ Տոնոյան

Աշխարհազորի ստեղծումը որեւէ ձեւով լայնամասշտաբ պատերազմի նշան չէ, դա ուղղակի հասարակության պատրաստությունն է արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին ու սպառնալիքներին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հարցին, թե շատերը հարց են հնչեցնում, թե արդյոք մեր բանակի ռեսուրսները բավարար չեն, որ աշխարհազորի անհրաժեշտություն է ծագել, նախարարը պատասխանեց. «Մեր ակտիվ բանակի ռեսուրսները, իհարկե, կարող են բավարար չլիներ»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ սա գուցե «ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում է, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Ազգ- բանակ հայեցակարգը չեմ կարդացել»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում