Թբիլիսում ցրտահարությունից մահացած օտարերկրացու դի է հայտնաբերվել զբոսայգում

Թբիլիսում ցրտահարությունից մահացած օտարերկրացու դի է հայտնաբերվել զբոսայգում

Թբիլիսիի Ուզնաձե փողոցում գտնվող զբոսայգում հայտնաբերվել է ցրտահարման հետևանքով մահացած միջին տարիքի տղամարդու դի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Formula հեռուստաալիքի տեղեկատվությամբ, տղամարդու մարմինը, որը Վրաստանի քաղաքացի չԷր, գտել են նստարանին նստած: Ենթադրվում Է, որ մահը կարող Էր վրա հասնել սաստիկ սառչելուց: Երկրում փետրվարի 17-ից եղանակը կտրուկ վատացել Է:

Շրջանների մեծ մասում, այդ թվում՝ մայրաքաղաքում, այս ձմռանն առաջին անգամ ձյուն Է տեղացել: Քրեագետները տեղում աշխատում Էին մի քանի ժամ: Տղամարդու մահվան հանգամանքները պարզվում են Վրաստանի ՆԳ նախարարությունում: Քրեական գործ Է հարուցվել «Ինքնասպանության հասցնելու» հոդվածով, որը պատիժ Է նախատեսում երկուսից մինչեւ չուրս տարի ժամկետով ազատազրկմամբ, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում