Բայդենը նշանակել է պետքարտուղարի, ֆինանսների և արդարադատության նախարարների ժամանակավոր ղեկավարներին

Բայդենը նշանակել է պետքարտուղարի, ֆինանսների և արդարադատության նախարարների ժամանակավոր ղեկավարներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշանակել է Պետդեպարտամենտի, ֆինանսների և արդարադատության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Սպիտակ տան բարձրաստիճան աշխատակցին:

Հաղորդվում է, որ պետքարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Դեն Սմիթը, ֆինանսների և արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարներ կնշանակվեն համապատասխանաբար Էնդի Բոքոլը և Մոնթի Ուիլքինսոնը:

Նախատեսվում է, որ պետքարտուղարի պաշտոնում կնշանակվի Էնթոնի Բլինքենը, ֆինանսների նախարար՝ Ջանեթ Յելլենը, իսկ արդարադատության նախարար՝ Մերրիք Գարլանդը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում