ՇՊՀ-ի Ուսանողական խորհուրդը չի միանում որևէ դասադուլի
Հարգելի՛ ուսանողներ, ՇՊՀ-ի Ուսանողական խորհուրդը չի միանում որևէ դասադուլի։
Հաշվի առնելով Արցախում և Հայաստանում ստեղծված ծանրագույն իրադրությունը, դրանով պայմանավորված պետք է պահպանել Հայաստանի Հանրապետության՝ մեր երկրի, ներքին կայունությունը։ Պետք է պահպանել մեր միասնությունն ընդդեմ բոլոր սպառնալիքների։
Սիրելի՛ ուսանողներ, չտրվե՛ք որևէ քաղաքական ուժի սադրանքներին և կեղծ պրոպագանդային, թե այսպես կոչված դասադուլները չեն ուղղորդվում ինչ-ինչ քաղաքական ուժերի կողմից։ Հավատացեք, որ այսօր ամենակարևոր բանը մեր երկրի ներքին կայունությունն է, ինչը որոշ արտաքին ուժեր փորձում են խաթարել և խլել մեր երկրի ինքնիշխանությունը, մեր ազատությունը, մեր ժողովրդավարությունը և մեր հույսը։
Նաև հիշեցնում ենք, որ ՀՀ-ում իշխանափոխությունը տեղի է ունենում համաձայն ՀՀ Սահմանադրության և օրենքների, ընտրությունների միջոցով։ Ուրիշ տարբերակ չի կարող լեգիտիմ լինել։
Այսօր և միշտ մեր բոլոր մտքերը Արցախի մեր քույրերի և եղբայրների հետ են՝ամեն օր, ամեն պահ և ամեն րոպե։
Խաղաղություն և միասնություն մեր երկրին։
Հարգանքով՝
Շիրակի պետական համալսարանի
Ուսանողական Խորհուրդ
Կարծիքներ