Ինչ եղանակ ակնկալել առաջիկա օրերին. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի կանխատեսումները

Ինչ եղանակ ակնկալել առաջիկա օրերին. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի կանխատեսումները

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայիսի 29-ի, 30-31-ի, հունիսի 1-2-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Մայիսի 30-31-ի, հունիսի 1-2-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 29-30-ը էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի գիշերը, հունիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 31-ի և հունիսի 1-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում